Քեյթ Մոսը Sushi Shop-ի համար տուփերի դիզայն է մշակել

18:51   15 մարտի, 2013

Բրիտանական մոդել Քեյթ Մոսը Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում հայտնի արագ սննդի Sushi Shop ցանցի համար սուշիի տուփերի դիզայն է մշակել:

Ըստ New York Daily News-ը, գրաֆիտիով արված մեկ տուփի արժեքը տատանվում է 42.50-ից 45 եվրոյի սահմաններում: Արդեն մարտի 19-ից այն հնարավոր կլինի ձեռք բերել Sushi Shop-ի բոլոր կետերում կամ ռեստորանի կայքում առցանց պատվերի միջոցով: Sushi Shop-եր են գործում Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Իտալիայում եւ Շվեյցարիայում: 2012 թվականին առաջին խանութն է բացվել նաեւ ԱՄՆ-ում: Առաջիկայում նախատեսվում է այն բացել նաեւ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում:



© NEWS.am STYLE