09:15 22 նոյեմբերի, 2016Քանյե Ուեսթը շտապ հոսպիտալացվել է, ռեփերի մոտ burn out է։
Անցյալ շաբաթ Սան Խոսեում 39-ամյա ռեփերը հայտարարել էր, որ աջակցում է նախագահ Թրամփին։

Մի քանի օր անց՝ Սակրամենտոյում համերգի ժամանակ, Քանյեն «հարձակվեց» Բեյոնսեի եւ Ջեյ Զիի վրա։

Քանյեն երեկ հայտարարեց, թե դադարեցրել է իր բոլոր համերգները, որոնք պլանավորված էին մինչեւ տարեվերջ։ Ուեսթի The Saint Pablo Tour–ը պետք է ավարտվեր դեկտեմբերի 31–ին։
TMZ–ը հայտնում է, որ Ուեսթին տանջում էր անքնությունը, եւ նրա բժիշկներից մեկը որոշել է հոսպիտալացնել երգչին։ Կայքի աղբյուրը հայտնում է, որ ռեփերը չէր ուզում հիվանդանոց գնալ, ինչից հետո թիկնապահները նրան ձեռնաշղթաներով կապել էին պատգարակին, որպեսզի հիվանդանոց տեղափոխեն։
Քիմ Քարդաշյանը, որը այսօր Նյու Յորքում պետք է առաջին անգամ պաշտոնապես հայտնվեր հանրությանը Փարիզի կողոպուտից հետո, մեկնել է Լոս Անջելես։