12:02 22 նոյեմբերի, 2016Այսօր արդեն տեղեկացրել ենք, որ Քանյե Ուեսթին հիվանդանոց են տեղափոխել: 39-ամյա ռեփերի ախտորոշումն է՝ հյուծում: Ի դեպ, նրան հիվանդանոց են տեղափոխել ձեռնաշղթաներով, քանի որ նա ոչ ադեկվատ վիճակում է եղել:

Ըստ TMZ-ի՝ ներկայում ռեփերը գտնվում է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Քիմ Քարդաշյանը, որն այսօր Նյու Յորքում առաջին անգամ Փարիզի կողոպուտից հետո պետք է պաշտոնապես հանրությանը ներկայանար, Լոս Անջելես է մեկնել:

Ուեսթի ներկայացուցիչներն առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանել իրավիճակը։