16-ամյա Մարգարիտա Ավագյանը՝ համառուսաստանյան «Միսս հայ Գեղեցկուհի 2016»

12:47   22 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 20-ին Աստրախանում կայացել է համառուսաստանյան «Միսս հայ Գեղեցկուհի 2016» գեղեցկության մրցույթը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարի մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից հայուհիներ։ Նրանք ոչ միայն պետք է փայլեին գեղեցկությամբ, այլեւ ցուցադրեին իրենց երգելու, պարելու ունակությունները եւ իսկապես համապատասխանեին հայ կնոջ կերպարին։

Աղջիկները մոտ մեկ շաբաթ պատրաստվել էին լավագույնի տիտղոսին եւ ժյուրիի անդամների ու պատվավոր հյուրերի (ըմբիշ Միհրան Հարությունյան, ռուսական Առաջին ալիքի դիմահարդար-ոճաբան Պոլինա Հակոբյան, երգչուհի Դի Դիկովսկի եւ ուրիշներ) համակրանքին արժանանալու համար. նրանք անգամ հայկական մշակույթը ներկայացնող դասընթացների էին մասնակցել։  

Եվ ահա հայտնի են լավագույնների անունները։ «Միսս հայ Գեղեցկուհի 2016» է ճանաչվել 16-ամյա Մարգարիտա Ավագյանը, որի համար հաղթանակն անսպասելի է եղել.

«Ես անգամ չէի մտածում, որ կմասնակցեմ»,- հարցազրույցներից մեկում նշել է Կիսլովոդսկից հայուհին։

Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող մրցույթի Վիցցե միսս է ճանաչվել Արուսյակ Կաղրամանյանը, իսկ երրորդ տեղը գրավել է Էլինա Գրիգորյանցը։

 



© NEWS.am STYLE