Նյու Յորքում Քարդաշյաններին Angel Ball-ի ժամանակ բողոքի ակցիայով են դիմավորել

13:05   22 նոյեմբերի, 2016

Չէ, Քարդաշյանների գերդաստանի հետ ինչ-որ բան այն չէ (հաստատ աչքով են տվել): Քիչ է, որ Քիմին Փարիզում կողոպտեցին, հիմա էլ Քանյեն է հիվանդացում հայտնվել՝ հյուծում ախտորոշմամբ:

Նյու Յորքում նախօրեին անցկացվել է Angel Ball-ն, որն ամեն տարի կազմակերպում է քաղցկեղային հիվանդությունների հետազոտմամբ զբաղվող Gabrielle's Angel Foundation for Cancer Research հիմնադրամը:

Ի դեպ, միջոցառման ընթացքում հարգել են Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը, այդ պատճառով էլ Նյու Յորք են ժամանել Քիմ, Քորթնի, Քլոե Քարդաշյանները մոր՝ Քրիս Ջեների հետ: Սակայն Փարիզի կողոպուտից հետո առաջին անգամ հանրությանը ներկայանալ պատրաստվող Քիմը շտապել է Լոս Անջելես, քանի որ ամուսնուն՝ Քանյեին հիվանդանոց են տեղափոխել: Միջոցառմանը մասնակցել են միայն Քորթնին, Քլոեն եւ Քրիսը:

Քորթնին եւ Քլոեն անմիջապես գրավել են պապարացիների ուշադրությունը՝ շատ սեքսուալ եւ նրբագեղ հագուստի պատճառով:

Բայց կարմիր գորգի վրա սովորական լուսանկարներից բացի, քույրերին եւ նրանց մորն անակնկալ էր սպասվում. շենքի մուտքի մոտ բազմաթիվ ցուցարարներ էին հավաքվել:

Կենդանիների պաշտպանության կազմակերպության՝ PETA-ի մի քանի տասնյակ ակտիվիստներ «Գրողի ծոցը մորթին», «Դադարեք մորթի հագնել», «Մորթին բռնություն է» գրությամբ պաստառներով հարձակվել են քույրերի վրա:

Հայտնի է, որ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի բոլոր անդամները մորթե իրեր են սիրում, ինչի դեմ էլ բողոքել են հավաքվածները:

Քլոեն եւ Քորթնին, ինչպես նաեւ Քրիսը, արագորեն շենք են մտել, որտեղ անցկացվում էր միջոցառումը: Ի դեպ, հավաքի հյուրերն են եղել Քրիստինա Միլիանը, Լիլի Դոնալդսոնը, Հյու Ջեքմանը, Անդրեա Պեժիչը, Թոնի Գարնը եւ այլ աստղեր:

Քլոե եւ Քորթնի

Քրիս 

Քրիստինա Միլիան

Լիլի Դոնալդսոն

Անդրեա Պեժիչ

Թոնի Գարն

Շանինա Շեյք

Դոննա Կարան

Հյու Ջեքման եւ Դեբորա-Լի Ֆերնեսս 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, Rex-ի, Shutterstock-ի, Xposure-ի, WireImage-ի



© NEWS.am STYLE