«Եվրատեսիլ 2017». հայտնի է տոմսերի արժեքը

16:41   22 նոյեմբերի, 2016

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթն անցկացվելու է մայիսի վերջին, Կիեւում:

Ըստ Kp.ua-ի՝ դեկտեմբերի վերջից արդեն հնարավոր է ձեռք բերել տոմսերը: Վաճառվելու են ինը տարբեր «եվրաշոուի» տոմսեր՝ 6 գլխավոր փորձերի, երկու կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի:

Տոմսերը 20-30 եվրոյից մինչեւ 100 եվրո կարժենան:

Ներկայում աշխատում են նաեւ «Եվրատեսիլ 2017»-ի թեմայի, կարգախոսի եւ լոգոյի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը կայացավ նոյեմբերի 20-ին` Մալթայում: Մեր պատվիրակները մրցույթին ներկայացրեցին Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը` ժյուրիի կողմից արժանանալով 232 միավորի, ինչի արդյունքում զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը: Այս տարի մրցույթի հաղթող դարձավ Վրաստանը:



© NEWS.am STYLE