Որքան կվաստակեն Վերա Բրեժնեւան, Իվան Ուրգանտը եւ այլ աստղեր Ամանորին. հայտնի են աստղերի հոնորարները

17:17   22 նոյեմբերի, 2016

Շուտով Նոր տարի է. ժամանակ, երբ արտիստները կորպորատիվ երեկույթներին ելույթներով մեծ փողեր են աշխատում: Teleprogramma.pro կայքը ճշտել է ռուսական աստղերի ամանորյա գնացուցակը:

Հայտնի է, օրինակ, թե ամանորյա ելույթի համար որքան է ստանում Ռուսաստանի ամենասեքսուալ կինը՝ Վերա Բրեժնեւան: Ամանորյա տոներին մեկ կորպորատիվում ելույթի համար Վերան 40 հազար եվրո է ստանում:

Հայտնի շոումեն Իվան Ուրգանտի հոնորարը մեկ կորպորատիվի համար 50 հազար եվրո է:

Օրերս որդի ունեցած Քսենիա Սոբչակը 20 հազար եվրո կստանա՝ գումարած դիմահարդարի եւ ոճաբանի ծառայությունները:

Վլադիմիր Պրեսնյակովն ու կինը՝ Նատալյա Պոդոլսկայան, համատեղ ելույթի համար 26 հազար են պահանջում:

Երգչուհի Պելագեան հղիության վերջին ամիսներն է անցկացնում, այդ պատճառով հրաժարվում է ելույթ ունենալ նույնիսկ 75 հազարով: Դեղագործական ընկերությունը նրան թիկնապահներ եւ սրահում լուսանկարելու եւ տեսագրելու արգելք է առաջարկել, բայց երգչուհին հրաժարվել է ելույթից:

«Дом 2» նախագծի հաղորդավարուհի Օլգա Բուզովան դեկտեմբերին ամանորյա կորպորատիվ վարելու համար 10 հազար է պահանջում:

Սրանք դեկտեմբերյան կորպորատիվների գներն են. դեկտեմբերի 31-ից մի քանի օր առաջ ելույթի եւ միջոցառում վարելու համար սրան 20-40% է ավելանում: Ամանորի գիշերը բազմաթիվ աստղեր կրկնակի են պահանջում կամ ելույթի համար ստանդարտ գումարին 50% են ավելացնում:



© NEWS.am STYLE