Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու ռոմանտիկ լուսանկարը՝ Արարատի ֆոնին

18:45   22 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 19-ին կայացավ Ռուսաստանում ամենապահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտրյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանեկան շքեղ արարողությունը։ Հենց այս ուրախալի առիթի համար զույգը ժամանել էր Հայաստան՝ հայրենիքում եւ մտերիմների ջերմ մթնոլորտում հարսանյաց հանդես կազմակերպելով։

Фото опубликовано Vaik Martirosyan (@vagik1)

Իհարկե, արդեն խոսել ենք զույգի հարսանեկան տորթի, Սիլվա Հակոբյանի եւ Արամեի ելույթների մասին, ինչպես նաեւ ներկայացրել առաջին լուսանկարներն ու հոլովակները հարսանյաց արարողությունից: Պատմել ենք նաեւ նորապսակների՝ Գոհարի մայրիկի եւ հյուրերի համար պատրաստված անակնկալի մասին։

Իսկ հիմա զույգն իրենց հանգիստը եւ կարելի է ասել մեղրամիսն է վայելում Հայաստանում ու նրա տեսարժան վայերերում։ Այսօր Գոհարն ու Վահիկը այցելել են Գառնի-Գեղարդ եւ լուսանկարվել Արարատի ֆոնին։

Фото опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

«Երբ շուրջդ ամեն ինչ հեքիաթի է նման։ Իսկ այս սարերը... Արարատ»,- գրել է Գոհարը։



© NEWS.am STYLE