09:35 23 նոյեմբերի, 2016Երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին: Այս տարին կարելի է «աստղերի ամուսնալուծությունների տարի» կոչել:

Եվ այսպես... Քանյեն երեկ հիվանդանոց տեղափոխվեց, ախտորոշումը՝ հյուծում: 39-ամյա ռեփերը Լոս Անջելեսի հիվանդանոցում է, ուր եկել է նաեւ Քիմ Քարդաշյանը, որը Փարիզի կողոպուտից հետո Նյու Յորքում առաջին անգամ պետք է ներկայանար հանրությանը:
Միաժամանակ, Քանյե Ուեսթի երկրպագունները սոցցանցերում #PrayForKanye հեշթեգն են գործարկել եւ կոչ արել աղոթել ռեփերի համար:

Բազմաթիվ աղբյուրներ ռեփերի նյարդային խանգարման տարբեր վարկածներ են նշում. հյուծում, Քանյեի մոր մահվան տարելից, ինչպես նաեւ Քիմի հետ հարաբերություններում խնդիրներ:
«Քիմը հոգնել է Քանյեի պահվածքից: Նա պարզապես անկառավարելի է: Նյու Յորք մեկնելուց առաջ Քիմը վիճել է Քանյեի հետ՝ հայտարարելով, որ նա պետք է մեծանա եւ հասուն տղամարդ դառնա: Մի քանի ժամ անց Քանյեն վատացել է»,- հաղորդել էին աղբյուրները:

Հիմա էլ Life & Style Weekly-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Քիմը հեռացել է տնից, ուր ապրում էր Քանյեի հետ, եւ վերադարձել մոր՝ Քրիս Ջեների մոտ:
Բանն այն է, որ Փարիզում կողոպուտից հետո Քիմը նախ վերադարձել էր Նյու Յորքի իր բնակարան, այնտեղ շուրջ մեկ շաբաթ մնացել, իսկ հետո Լոս Անջելես վերադարձել եւ որոշ ժամանակ ապրել Բել Էյրի տանը, որը 2 տարի առաջ Քանյեի հետ գնել են 20 մլն դոլարով:
Սակայն Քիմն ու Քանյեն որոշ ժամանակ անց վիճել են, երբ Քիմն իմացել է, որ Քանյեն որոշել է շարունակել իր համերգային շրջագայությունը՝ չնայած հայուհին ուզում էր, որ ամուսինն իր կողքին լինի, քանի որ դեռ ուշքի չէր եկել կողոպուտից հետո:

Քիմի եւ Քանյեի տունը
«Քիմը չէր ուզում մենակ՝ առանց Քանյեի ապրել Բել Էյրի տանը: Այդ պատճառով նա բարկացել է եւ տեղափոխվել մոր մոտ, որն ապրում է Քորի Գեմբլի հետ:

Քրիսի տունը գտնվում է Hidden Hills-ում, որը լավ պահպանվող շրջան է (ի դեպ, վերջերս Քրիս Ջեների հարեւանուհին է դարձել Անջելինա Ջոլին - խմբ.): Առայժմ հայտնի չէ, որտեղ է ապրելու Քանյեն, երբ դուրս գրվի հիվանդանոցից, բայց զույգը լուրջ խնդիրներ ունի»,- հայտարարել են իրավիճակին ծանոթ աղբյուրները: