Մանրամասներ Քանյե Ուեսթի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին

11:10   23 նոյեմբերի, 2016

Համացանցում մանրամասներ են հայտնվել Քանյե Ուեսթի հիվանդանոց տեղափոխվելու մասին: Հիշեցնենք, որ ռեփերը Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում է, ախտորոշումը՝ հյուծում:

Մանրամասներ են հայտնի այն մասին, թե երբ, որտեղ եւ ինչ է տեղի ունեցել ռեփերի հետ:

Քանյեն իր մարզիչ Հարլի Պաստեռնակի տանն է եղել: Նրանց հետ են եղել նաեւ ռեփերի ծանոթները, որոնք էլ շտապօգնություն են զանգահարել, քանի որ Քանյեն ոչ ադեկվատ պահվածք է դրսեւորել:

Նշենք, որ Քանյեին հիվանդանոց են տեղափոխել ձեռնաշղթաներով:

Պարզվում է՝ 911 է զանգահարել Քանյեի անձնական բժիշկը՝ Մայքլ Ֆարզամը, որը նշել է, որ ռեփերն ագրեսիվ չի եղել, բայց ցանկացած պահի կարող էր լինել, քանի որ իրեն ոչ ադեկվատ է պահել:

Բժիշկը հայտարարել է նաեւ, որ անքնության եւ հյուծվելու պատճառով Քանյեի մոտ ժամանակավոր փսիխոզ է:

Ի դեպ՝ շտապօգնությունը դեպքի վայր է ժամանել ոստիկանների հետ միասին: Հաղորդվում է նաեւ, որ Քանյեն իր մարզչի անձնական ֆիթնես-սրահում փորձել է հարձակվել իր թիմից ինչ-որ մեկի վրա:

Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ ստիպված են եղել Քանյեին ձեռնաշղթա հագցնել, քանի որ դա է պահանջում կարգը:

 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE