Կանացի 5 հոգս

20:10   7 դեկտեմբերի, 2016

1. Միգրեն

Կանոնավորապես միգրենից տառապում է կանանց գրեթե 20%-ը: Տղամարդկանց մեջ այդպիսիք երկու անգամ քիչ են: Ըստ հոգեսոմատիկայի՝ միգրենն ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, որոնք մեծ նշանակություն են տալիս շրջապատի կարծիքին: Դժվար չէ կռահել, որ կանայք են մրցակցում արտաքին տեսքով եւ առավելապես նրանց են հատուկ ապրումները, թե ով և ինչ մտածեց իրենց մասին: Պատահական հայացքից կանանց գլխում կարող են ծագել միլիոնավոր մտքեր, իսկ եթե դրան հավելում ենք ներքին բազմաթիվ խնդիրնրը, զգայունությունը, խոցելի լինելը, այդ ամենը ստեղծում է քունքերում բաբախող «տանջալի ապրումներ»:

2. Գլխացավ

Դա փրկարար միջոց է անցանկալի մտածմունքների, եւ երբեմն էլ չսիրած ամուսնու «հետապնդումների» դեմ: Եթե կինն ապրում է ոչ այնպես, ինչպես կուզեր, բայց վախենում է «սթափությունից» եւ դրան հաջորդող հետեւանքներից, ապա միանում է գլխացավը: Ատելի սկեսուր, գարշելի ամուսին, գայթակղիչ հարեւան, բուխարիով տուն. այս ամենը ձեւավորում է մտահոգությունների կծիկ: Նա սկսում է մտածել այդ մասին, վախ է պատում եւ ահա հայտնվում է գլխացավը: Հիմա կարելի է խնդիրը հետաձգել: Տհաճ մտածմունքներից փրկությունը գտնված է:

3. Ցիստիտ

Կանանց գրեթե 50%-ը կյանքում գոնե մեկ անգամ բախվում է միզասեռական ծորանների վարակի հետ: Տղամարդկանց շրջանում տվյալ հիվանդացությունը 10 անգամ ցածր է: Ինչ վերաբերում է ցիստիտի հոգեսոմատիկ բնույթին, ապա դրա պատճառը նստվածք թողած վիրավորանքներն են եւ լուռ դժգոհությունը զուգընկերոջից: Դժվար չէ կռահել, որ կանայք ավելի են հակված վիրավորվելու, համբերելու, ստեղծելու տղամարդու ուղեղին ոչ հասու ինտրիգներ: Այս խնդիրներից կարելի է հեշտ ազատվել, եթե ձեր ապրումները անկեղծորեն պատմեք նրան, ում պատճառով դրանք ծագել են: Գոնե ասեք. «Ինձ համար շատ տհաճ է, ցավալի, երբ դու ասում ես, (անում ես)...»:

4. Անպտղություն

Երեխա ունենալու ցանկությունը միշտ չէ, որ անկեղծ է: Երբ կինը զգում է սոցիումի ճնշումը, որսում է լուռ հարց շրջապատի աչքերում, ձգտում է երեխա ունենալ մինչեւ «կրիտիկական տարիքը»: Աշխարհը նրան երեւում է գեղեցիկ պիտակներով, երջանիկ դեմքերով, մանկական գունազարդումներով: Սակայն երեխայի համար գեղեցիկ սայլակ եւ ամենաանվտանգ ծծակը գնելու արատքին մղումը ոչ մի կապ չունի նրա ներքին հոգեվիճակի հետ: «Անպտուղ կնոջ» հոգու խորքում կարող են բույն դնել վախը, անվստահությունը, անկատար ծրագրերը, տղամարդն էլ կարող է գրգռել ոչ այնքան ուժեղ, որքան ցանկալի կլիներ: Բանականությանը հնարավոր է խաբել, մարմնին՝ երբեք:

5. Անքնություն

Կանայք, որ ստանձնում են «ընտանեկան կառավարչի», «մոր» դերեր, հաճախ ունենում են քնելու խնդիր: Դրա պատճառը իրականության վերահսկողությունը կորցնելու վախն է, սուր տագնապայնությունը եւ «գործերը բաց թողնելու» անկարողությունը: Քանի դեռ ամբողջ տունը քնած է, կինը մտածում է, թե արդյոք անջատել է արդուկը, տեղավորել է իրերը պահարանում, դրել է կոշիկները չորանալու… Անքնությունը հաղթահարելու համար ավելի լավ է վեր կենալ եւ ավարտել բոլոր գործերը: Բացի այս երիտասարդ մայրերին լավ ծանոթ է քնով ընկնելու վախը: Նրանց անընդհատ թվում է, թե երեխան ուր որ է կարթնանա եւ լաց կլինի: Դա նրանց թույլ չի տալիս հանգստանալ: Ծագում է տագնապ՝ «հանկարծ աչքս չկպնի, քանի նա քնած է»: Քնելու նրա փորձերը միայն բարդացնում են իրավիճակը: Նյարդայնությունը նվազեցնելու համար պետք է հաշտվել քնի բացակայությանը՝ «Այո, ես չեմ կարողանում քնել, գնամ սպիտակղենն արդուկելու»: Հենց որ դուք թույլ եք տալիս ձեզ «չքնել», քունն անմիջապես գալիս է:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE