11:49 23 նոյեմբերի, 2016Օգոստոսի 7-ին Սաղմոսավանքում պսակադրված Արման Նշանյանն ու նրա ընտրյալը՝ նկարիչ-դիզայներ Վիկան, հավանաբար ճամփորդությունների մեծ սիրահարներ են։ Ամուսնությունից հետո զույգը մեկնել էր Շրի Լանկա եւ Դուբայ մեղրամսի, իսկ հիմա Արմանն անակնկալ է մատուցել կնոջը, եւ զույգը հասել է Ավստրիայի մայրաքաղաք։
Առաջին օրը Արմանն ու Վիկան ներկա են եղել ամերիկյան «Red Hot Chili Peppers» ռոք խմբի համերգին, իսկ հետո լուսանկարվել հեքիաթային Վիեննայում։