Էլեն Դեջեներեսը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն «Ազատության շքանշան» են ստացել եւ «Mannequin Challenge» կազմակերպել Սպիտակ տանը

15:15   23 նոյեմբերի, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շոու բիզնեսի ներկայացուցիչներին պարգեւատրել է «Ազատության շքանշան»-ով, որն ԱՄՆ-ում քաղաքացիական անձանց շնորհվող երկու բարձրագույն պարգեւներից է եւ տրվում է «ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ շահերի պաշտպանության, աշխարհում խաղաղությանն աջակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ աշխարհի հասարակական եւ մշակութային կյանքում ներդրման համար»:

Դե Նիրոն եւ Էլենը

Պատվավոր պատգեւների են արժանացել Էլեն Դեջեներեսը, Դայանա Ռոսը, Մայքլ Ջորդանը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն, Բիլ Գեյթսը եւ այլ հայտնիներ:

Սակայն Սպիտակ տանը շքանշանների հանձնման արարողության ամենանշանակալի պահը դարձել է Էլեն Դեջեներեսի՝ Mannequin Challenge ֆլեշմոբ կազմակերպելու գաղափարը:

Հենքս եւ Օբամա

Դայանա Ռոս 

Մայքլ Ջորդան

Աղբյուրը՝ Vanity Fair



© NEWS.am STYLE