16:42 23 նոյեմբերի, 2016Քանյե Ուեսթը երեկ հիվանդանոցում է հայտնվել: Հիշեցնենք, որ ռեփերին հիվանդանոց են տեղափոխել՝ իր մարզչի տանը ոչ ադեկվատ պահվածքի համար: Քիմ Քարդաշյանը, որը պետք է Նյու Յորքում միջոցառման մասնակցեր, ամեն ինչ թողել եւ Լոս Անջելես է վերադարձել (ի դեպ, Փարիզի կողոպուտից հետո նա առաջին անգամ պաշտոնապես պետք է ներկայանար հանրությանը):

Ըստ TMZ-ի՝ Քանյեի հոսպիտալացումը նրան կարող է... միլիոնավոր դոլարներ բերել: Այո, այո, սխալ չեք հասկացել: Ոչ թե կորցնել, այլ ձեռք բերել:
Հիվանդանոցում հայտնվելուց մի քանի ժամ առաջ Քանյեն հայտարարել էր, որ այս տարի դադարեցնում է համերգային շրջագայությունը (շուրջ 20 համերգ):
Դա նրան շուրջ 30 մլն դոլար է արժեցել: Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:

Պարզվում է՝ Ուեսթը հատուկ ապահովագրություն ունի, որը հիվանդության դեպքում փակում է բոլոր ծախսերը: Ապահովագրության պայմանների համաձայն՝ ապահովագրող ընկերությունը պարտավոր է Ուեսթին վճարել ոչ միայն այն գումարը, որը նա կարող էր վաստակել համերգներից, այլեւ այն տուգանքը, որը ռեփերը պարտավոր է վճարել համերգների կազմակերպիչներին... միջադեպի կամ հիվանդության դեպքում: Բինգո...
Ուեսթի բժիշկներն արդեն լրացրել են բժշկական ապահովագրության թղթերը եւ փոխանցել ապահովագրող ընկերությանը: