23 զգացողություն, որոնք մարդիկ զգում են, բայց չեն կարողանում բացատրել

22:14   7 դեկտեմբերի, 2016

1. Սոնդերո. գիտակցությունն այն բանի, որ յուրաքանչյուր անցորդ քեզ նման  վառ եւ բարդ կյանք ունի:

2. Օփիա. ինչ-որ մեկի աչքերի մեջ նայելու չգիտակցված ցանկություն, ինչը միաժամանակ կարող է հուզիչ եւ խոցելի դառնալու զգացողություն առաջացնել:

3. Մոնակոպսիս. նոր-նոր ծնվող, բայց ուժեղ զգացողություն այն բանի, որ դու քո տեղում չես:

4. Ինումո. ապագայում լինելու, սեփական կյանքը տեսնելու, բայց անցյալում ինքդ քեզ ասելուն ունակ  չլինելու ցավ:

5. Վելիկոր. հին գրախանութների հանդեպ տարօրինակ կարոտ:

6. Ռուբատոսիս. սեփական սրտի բաբախյունի տագնապալի ընկալում:

7. Կենոպսիա. Լքված մթնոլորտի զգացողություն այն վայրում, որտեղ սովորաբար շատ մարդ կա, իսկ հիմա խաղաղ է եւ լքված:

8. Մաուէրբաուէրտորիհքեյջ. մարդկանց վանելու անբացատրելի ցանկություն, եթե անգամ դրանք մտերիմ ընկերներդ են, որոնց շատ ես սիրում:

9. Ջուսկա. վերացական զրույց քո երեւակայության մեջ, որը չես դադարում կրկնել ուղեղումդ:

10. Կրայսալիզմ. արգանդում մանկան հանգստություն, երբ տարածքում փոթորկի մեջ ես:

11. Վեմոդալեն. զգացողություն, երբ զարմանալի գեղեցիկ վայր ես լուսանկարում, բայց հասկանում ես, որ հազարավոր նման լուսանկարներ կան:

12. Անեկդոխ. զրույց, երբ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում:

13. Էլիպսիզմ. տխրություն, որ երբեք չես կարողանա պարզել, թե ինչպես կզարգանա պատմությունը:

14. Կուեբիկո. անզգամ բռնության ակտերի պատճառով քայքայման վիճակ:

15. Լակեիզմ. աղետի ենթարկվելու՝ օդանավի կործանումից հետո ողջ մնալու, հրդեհի ժամանակ ամեն ինչ կորցնելու ցանկություն:

16. Էկսուլանսիս. փորձի մասին զրույցից հրաժարվելու միտում, քանի որ դա չզգացած մարդիկ չեն կարող լիարժեք հասկանալ քեզ:

17. Ադրոնիտիս. ժամանակի քանակի պատճառով հիասթափություն, որը վատնում ես մարդուն ճանաչելու համար:

18. Ռուկկեհունհուրե. ուղեւորությունից հետո տուն վերադառնալու զգացողություն՝ գիտակցելու համար, որ այն անհետանում է գիտակցությունից:

19. Նոդուս Տոլլենս. գիտակցությունն այն բանի, որ քո կյանքի սյուժեն այլեւս իմաստ չունի քեզ համար:

20. Օնիզմ. միայն մեկ մարմնում լինելուց հիասթափություն, որը կարող է նույն ժամին միայն մեկ վայրում լինել:

21. Լիբերոսիս. իրերի մասին ավելի քիչ հոգ տանելու ցանկություն:

22. Ալցշմերտս. հին խնդիրներից հոգնություն, որոնք միշտ ունեցել ես. նույն տխուր խնդիրներն ու տագնապները, որոնք տարիներով կրծել են քեզ:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE