Ինչպես անկողին մտնել նախկին ընկերուհու հետ

23:08   7 դեկտեմբերի, 2016

Իրավիճակի ընկալում

Նախկին ընկերուհու հետ հանդիպում կարելի է խնդրել միայն այն դեպքում, եթե դու ես նրանից հեռացել կամ միասին եք որոշել բաժանվել: Եթե բաժանման նախաձեռնողը կինն է եղել, հազիվ թե ցանկանա հանդիպել քեզ հետ, առավել եւս՝ անկողին մտնել: Այդ դեպքում նրա ցանկություններն այլ են. նոր զգացողություններ, տպավորություններ, հեռու քո ոչ զվարճալի կատակներից:

Եթե, ամեն դեպքում, նրան համոզել ես սեքսով զբաղվել, երաշխիք չկա, որ կրկին կարող ես նվնվալ, ամեն ինչ կրկնելու ցանկություն հայտնել:

Աղմկոտ երեկույթներ

Ընկերներիդ խնդրիր, որպեսզի նախկին ընկերուհուդ հրավիրի ձեր համատեղ երեկույթներից մեկին: Բարձր երաժշտության եւ լիտրերով ալկոհոլի ուղեկցությամբ հավաքները պակաս կասկածելի են, քան մոմերի լույսի ներքո ընթրիքները:

Ալկոհոլ

Սա հին, բարի, ստուգված եւ գործուն մեթոդ է: Խմեցրու նրան (չափավոր): Այդ վիճակում աղջկա մոտ անջատվում են «խիղճ, ինչ կմտածեն ընկերուհիներս» եւ մյուս ռեժիմները: Գումարած՝ նա միշտ կարող է դա սխալմունք համարել եւ ամեն ինչում ալկոհոլին մեղադրել, եթե անգամ իսկապես դեմ չի եղել շահագործել քո առնանդամը: Մի ամաչիր նրան օգնել՝ հաճախ նման հարբած սխալներ գործել:

Սեքսի մասին զրույց

Նախկին ընկերուհու հետ, փառք Աստծո, պետք չէ խոսել Պուշկինի, Մոցարտի մասին եւ աստղերին նայել: Սեքսի մասին զրույց սկսիր: Իբր պատահաբար հիշեցրու, թե ինչպես էիք դա անում: Պարբերաբար նման բաներ ասա. «Դե՝ որպես զույգ մենք բացարձակ չենք համապատասխանում միմյանց: Եղածը վերադարձնելը հիմարություն է: Չնայած մեր սեքսն իսկապես անկրկնելի էր»:

Երբ դադար տալու ժամանակն է

Երբ նրա կողմից ակնարկներ ես զգում, ասենք՝ «իզուր բաժանվեցինք, արի վերադարձնենք ամեն ինչ», անմիջապես լվա ձեռքերդ: Դուք երբեք ընկերներ չեք մնա: Նախկինի հետ ընկերական սեքս չի լինում:

Երկու ճակատով

Պատահում է, որ հարաբերություններ ես սկսում նոր կնոջ հետ, բայց անկողին ես մտնում նախկինիդ հետ: Բայց նրանցից ոչ ոք ոչ մի դեպքում չպետք է իմանա այդ մասին: Նույնիսկ նախկինդ: Որքան էլ նա անտարբեր լինի քո անձնական կյյանքի հանդեպ, նման ցանկացած տեղեկություն կնոջը կստիպի խանդել: Իսկ վատագույն դեպքում կարող է հանգեցնել առանց պարտականությունների ձեր սեքսի վաղաժամ դադարեցման:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE