7 նշան, որ նա քեզ հետ չի ամուսնանա

22:19   8 դեկտեմբերի, 2016

1. Նա խուսափում է ձեր հարցերից

Երբ հարցնում եք, թե ինչպես է պատկերացնում ձեր ապագան, նա խուսափում է պատասխանից, շեղվում կամ հրաժարվում է քննարկե՞լ: Եթե այդպես է, ուրեմն պատրաստ չէ, ավելի լավ է հանգիստ թողնել նրան. դա ոչինչ չի փոխի:

2. Նա չի ուզում միասին ապրել

Նշանակում է՝ չի ուզում հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել, առավել եւս՝ ընտանիք կազմելը նրա ծրագրերի մեջ չի մտնում:

3. Ասում է, որ ձեզ մոտ առանց այն էլ ամեն ինչ լավ է

Նա նկատի ունի, որ բավարարված է ձեր հարաբերությունների կարգավիճակով, այնպես որ, իբր, ավելին մի խնդրիր: Եթե նա չի շտապում խոսել հարսանիքի եւ ընտանիքի մասին, նշանակում է՝ նրան ձեռնտու է ներկա վիճակը:

4. Ասում է, որ չի շտապում երեխաներ ունենալ

Ոչ բոլոր տղամարդիկ են երեխաներ ուզում, բայց եթե նա ուզում է, բայց ասում է, որ չի շտապում այդ հարցում, նշանակում է՝ ձեզ հետ առայժմ ո՛չ հարսանիք, ո՛չ ընտանիք չի ծրագրում:

5. Ընդհանուր բյուջե չունեք, եւ դուք չգիտեք, թե ինչպես է ծախսում իր գումարը

Այնպես չէ, որ տղամարդը պետք է հաշվետվություն տա: Բայց եթե նա պատրաստվում է ձեզ հետ ընտանիք կազմել, ձեր մեջ իր ապագա կնոջն է տեսնում, ապա ինչ-որ բյուջե կկազմի եւ կքննարկի ծախսերը:

6. Նա մեծ համատեղ գնումներ չի անում

Նա չի ուզում որեւէ պատասխանատվություն ստանձնել, ինչ-որ բանով պարտական լինել ձեզ:

7. Նրան դուր չի գալիս, որ իր ընկերներն ամուսնանում են

Երբ նրա ընկերներից մեկն ասում է, որ ամուսնանում է, նրա արձագանքը մոտավորապես այսպիսին է. «Օ ո՛չ, մենք կորցնում ենք քեզ: Մինչեւ ականջներդ խրվել ես»: Նշանակում է՝ այդ տղամարդն ընդհանրապես պատրաստ չէ որեւէ մեկի հետ ամուսնանալ:

 

Աղբյուրը՝ Soulpost.ru



© NEWS.am STYLE