Քիմ Քարդաշյանը Երախտագիտության օրը կանցկացնի հիվանդանոցում՝ Քանյե Ուեսթի հետ

14:35   24 նոյեմբերի, 2016

Հայտնի չէ՝ ո՞վ էր խոսում ամուսնալուծության մասին, բայց Քիմն իրեն ուժեղ կնոջ, իսկական կողակցի պես է պահում (մի խոսքով՝ հայուհու):

Քիմ Քարդաշյանը Երախտագիտության օրն անցկացնելու է հիվանդանոցում, Քանյե Ուեսթի հետ:

Հիշեցնենք, որ ռեփերին հիվանդանոց են տեղափոխել իր մարզչի տանը ոչ ադեկվատ պահվածքի պատճառով, ախտորոշումը՝ հյուծում: Քիմ Քարդաշյանը շարունակում է ամուսնու կողքին մնալ: Ի դեպ, երեկ նաեւ հայտնի դարձավ, որ նյարդային խանգարումը Քանյեին կարող է միլիոնավոր դոլարներ բերել:

Ըստ People-ի՝ Քիմն անընդհատ ամուսնու կողքին է, միայն երեկ ժամանակավորապես տուն է գնացել, իսկ առավոտյան նորից վերադարձել (նշենք, որ թիկնապահն անընդհատ ուղեկցում է Քիմին):

Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ ռեփերն արդեն ավելի լավ է զգում:

«Քանյեն աստիճանաբար ուշքի է գալիս: Նա հասկանում է, որ հանգստի կարիք ունի: Նա նյարդային խանգարում է ունեցել, հիմա հետսթրեսային վիճակում է»,- նշել են աղբյուրները:

Entertainment Tonight-ն իր հերթին գրում է, որ Քիմն աջակցում է Քանյեին:

«Քիմն աջակցում է ամուսնուն: Նա ծիծաղում է ամուսնալուծության մասին լուրերի վրա»,- նշել է պարբերականի աղբյուրը:

 



© NEWS.am STYLE