Սուպերմոդել Բելլա Հադիդը կիսամերկ լուսանկար է հրապարակել

15:45   24 նոյեմբերի, 2016

Սուպերմոդել Բելլա Հադիդն իր Instagram-ում կիսամերկ լուսանկար է հրապարակել: Սեւ-սպիտակ նկարի հեղինակը լուսանկարիչ Ռասել Ջեյմսն է:

Լուսանկարը գաղտնի նախագծի մաս է կազմում, որի մանրամասները կիմանանք շատ շուտով:

Երկրպագուների շրջանում հետաքրքրություն առաջացնելով՝ Բելլան լրացուցիչ տեղեկություններ չի փոխանցել, հակառակը, որոշ ժամանակ անց նա ջնջել է նկարը:

Հիշեցնենք, որ Բելլան շուտով մասնակցելու է Victoria's Secret Fashion Show-ին:

Շոուն անցկացվելու է Փարիզում, բայց ցուցադրության անցկացման վայրը գաղտնի է պահվում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վախենում են ահաբեկչություններից:

Բելլա Հադիդի հետ Փարիզում ցուցադրությանը կմասնակցեն նրա քույրը՝ Ջիջի Հադիդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Քենդալ Ջեները եւ այլ մոդելներ: Ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի վերջին, իսկ եթեր կհեռարձակվի դեկտեմբերի սկզբին:

Շոուի ընթացքում ելույթ կունենան Լեդի Գագան, Բրունո Մարսը եւ The Weekend-ը:



© NEWS.am STYLE