Սուրճը՝ որպես զարդարանք. հրաշք-բաժակ ենք պատրաստում (ֆոտո)

14:08   16 մարտի, 2013

Սուրճը ոչ միայն առույգացնող ըմպելիք է, առանց որի շատերը չեն պատկերացնում իրենց առավոտը, այլեւ handmade առարկաների պատրաստման հիմնական նյութերից մեկը: Սուրճի հատիկներն առարկային տնային, հարմարավետ, միաժամանակ՝ շքեղ եւ նուրբ տեսք են տալիս: Սուրճի հատիկներից ամբողջական նկարներ են պատրաստում: Բայց մենք կսկսենք փոքրից. զբաղվենք սուրճի հատիկներով բաժակ զարդարել:

Բացի բաժակից եւ սուրճի հատիկներից, մեզ նաեւ հարկավոր են բնական գույնի կտոր (ամենից հարմարը դեկորատիվ պարկն է) եւ նույն գույնի հաստ թել կամ բարակ պարան. դրանով մենք կզարդարենք բաճակի բռնակը: Անհրաժեշտ են նաեւ սոսինձ, երիզակ եւ ժապավեն՝ զարդարանքի համար:

Տեսողականորեն բաժակը բաժանեք ներքեւի եւ վերեւի հատվածների: Վերեւի հատվածին սոսնձեք պարկի կտորը: Ներսից կտորի ծայրի երկայնքով սոսնձեք երիզակը:

Հատակից սկսած դեպի վեր, բաժակին սոսինձով կողք կողքի սուրճի հատիկներն ամրացրեք՝ հասնելով մինչեւ կտորի հատվածը: Պարանն ամուր փաթաթեք բռնակին՝ սոսնձով ամրացնելով: Բռնակին ամրացրեք ժապավենը:

Եթե նախապես մեծ բաժակ վերցնեք, ապա կարող եք այն գործածել նաեւ որպես ծաղկաման:

Թող այս աշխատանքը սուրճի հատիկներից նոր գլուխգործոցներ պատրաստելու խթան հանդիսանա ձեզ համար:



© NEWS.am STYLE