Կիսամերկ Իրինա Շեյքը՝ Intimissimi-ի ներքնազգեստի կրքոտ ֆոտոսեսիայում

11:35   25 նոյեմբերի, 2016

Մեկ շաբաթ առաջ Իրինա Շեյքը հազար դոլար արժողությամբ բոկոտիկներով Մադրիդում մասնակցել էր Intimissimi-ի 20-ամյակին:

Իրինան միջոցառմանը ներկայացել էր V-աձեւ կտրվածքով սեւ զգեստով եւ Givenchy-ից Matilda բարձրակրունկ բոկոտիկներով:

Իսկ համացանցում Իրինայի մասնակցությամբ հայտնի ապրանքանիշի նոր ֆոտոսեսիայից լուսանկարներ են հայտնվել:

Այն նվիրված է Սուրբ Ծննդյան տոնին, եւ շուտով մենք կկարողանանք ամբողջությամբ վայելել ֆոտոշարքը: Շեյքը լուսանկարվել է տոնական՝ կարմիր գույնի ժանեկազարդ ներքնազգեստով:

Շեյքը ներկայացել է միայն ներքնազգեստով եւ նույն երանգով բարձրակրունկ կոշիկով՝ տոնական դեկորացիաներով շրջապատված:

 

Աղբյուրը՝ Instagram, Spletnik



© NEWS.am STYLE