Սինդի Քրոուֆորդը՝ դստեր հետ Vogue-ի «ընտանեկան» տարբերակում

12:35   25 նոյեմբերի, 2016

Սինդի Քրոուֆորդը դստեր՝ Քայա Գերբերի հետ կհայտնվի Նիդեռլանդների Vogue Book: The Family Edition «ընտանեկան հրատարակությունում»:

15-ամյա Քայան եւ 50-ամյա Սինդին կզարդարեն պարբերականի դեկտեմբերյան համարի շապիկը:

Նշենք, որ Քայան, որն այս տարիքում արդեն պայմանագրեր է կնքել Young Versace-ի, Alexander Wang-ի, Miu Miu-ի հետ, վերջերս նկարահանվել է Interview-ի համար:

«Ես շատ վաղ սկսեցի հասկանալ, որ ուզում եմ մոդելային բիզնեսի մի մասը դառնալ։ Young Versace-ի համար նկարահանումներից հետո, երբ 10 տարեկան էի, ես միայն այդ մասին էի մտածում։ Իսկ մայրս ասաց, որ կաջակցի ինձ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնեմ»,- ավելի վաղ հայտարարել էր Քայան:

 

Աղբյուրը՝ designscene.net



© NEWS.am STYLE