Արմեն Պետրոսյանը՝ Անի Երանյանի հղիության վերաբերյալ լուրերի մասին

10:25   25 նոյեմբերի, 2016

Երեկ ամբողջ համացանցը ողողված էր «Ֆուլ Հաուս» սիթքոմի սիրված դերասանուհի Անի Երանյանի հնարավոր հղիության մասին լուրերով: Սոցիալական ցանցերի օգատետերերը ժամերի ընթացքում տարածեցին այս լուրերը՝  մասնավորապես նշելով, որ հայտնի սիթքոմի հերթական սերիայում Անիի կառուցվածքից երեւում է, որ դերասանուհին հղի է:

Անիի երկրպագուների հետաքրքրասիրությունը բավարարելու համար զրուցեցինք «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդյուսեր եւ դերասան Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ.

«Նման բան չկա: Անի Երանյանը հղի չէ»,-նշեց նա՝ հերքելով տարածված խոսակցությունները:

Տեղեկացնենք, որ այս շրջանում «Ֆուլ Հաուս»-ի դերասանական կազմը Միացյալ Նահանգներում է, որտեղ նոյեմբերի 19-ին կայացել է նրանց շոու-ներկայացումը:  Դերասանների մասնակցությամբ մյուս շոու-ծրագիրը նախատեսված է դեկտեմբերի 11-ին:



© NEWS.am STYLE