Կանացի զգեստապահարանի 10 իր, որոնք դուր են գալիս տղամարդկանց

20:18   12 դեկտեմբերի, 2016

1. Մարմինը գրկող զգեստ

Մարմինը գրկող զգեստը հրաշալի ընտրություն է: Բայց մի մոռացեք, որ զգեստի չափսը պետք է ճիշտ լինի, այլ ոչ թե մի քիչ փոքր կամ մեծ: Ավելի լավ է նաեւ հրաժարվել չափազանց բաց, շատ կարճ եւ «մերկ» զգեստներից:

2. Կարճ կիսաշրջազգեստ

Կարճ կիսաշրջազգեստը հիանալի համադրվում է ե՛ւ մարզակոշիկի, ե՛ւ դասական կոշիկի հետ: Բայց, ինչպես մարմինը գրկող շրջազգեստի դեպքում, այս պարագայում էլ պետք է չափը չանցնել երկարության հարցում:

3. Բարձրակրունկ կոշիկ

Տղամարդիկ պաշտում են, երբ կանայք բարձրակրունկ կոշիկ են հագնում, ընդ որում՝ կարեւոր չէ, թե ինչի հետ եք համադրում դրանք, ջինսի, թե նեղ զգեստի հետ: Բարձրակրունկ կոշիկը միշտ կերպարին կանացիություն է հաղորդում:

4. Դասական սպիտակ վերնաշապիկ

Առանց դեկորատիվ տարրերի սպիտակ վերնաշապիկը շատ սեքսուալ է: Բայց չափը չանցնեք գործնական ոճի հարցում: Կարող եք վերնաշապիկը համադրել կարճ կիսաշրջազգեստի կամ կաշվե բաճկոնի հետ:

5. Մեջքին բացվածքով զգեստներ

Տղամարդկանց կարծիքով՝ մեջքին բացվածքը կանանց զգայուն եւ շքեղ տեսք է տալիս: Սակայն շատ խորը բացվածքը կարող է գռեհիկ տեսք ունենալ:

6. Կարճ կաշվե բաճկոն

Կարճ կաշվե բաճկոնը ցանկացած կնոջ զգեստապահարանի անփոխարինելի իր է: «Վատ աղջնակի» կերպարը գրավում է տղամարդկանց:

7. Նեղ ջինս

Skinny-ն ոչ միայն պրակտիկ է, այլեւ հրաշալի տեսք ունի: Բայց գլխավոր կանոնը ճիշտ չափս ընտրելն է: Չափազանց նեղ ջինսը փչացնում է կազմվածքը կամ չափից շատ բան ցույց տալիս:

8. Մանր ցանցով զուգագուլպաներ

Շատ կարեւոր է, որպեսզի դրանք մանր ցանցով լինեն: Ճիշտ երկարությամբ կիսաշրջազգեստի կամ շրջազգեստի համադրությամբ դուք նորաձեւ տեսք կունենաք: Բայց հիշեք, որ ցանցավոր զուգագուլպաները քմահաճ են, եւ ոչ բոլոր իրերի հետ կարելի է համադրել:

9. Գոտկատեղն ընդգծող զգեստներ

Նման շրջազգեստները ձեզ կանացիություն եւ նրբագեղություն կհաղորդեն: Այս դեպքում ուշադրությունն ուղղվում է գոտկատեղին՝ կազմվածքը նմանեցնելով «ավազե ժամացույցի»:

10. Բաց ուսերով հագուստ

Տղամարդիկ ուսերն ու թիակները շատ զգայուն են համարում: Այդ պատճառով համարձակորեն կարող եք նման զգեստներ կամ բլուզներ ընտրել:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE