Սամվել Գրիգորյանի դուստրը նշանվել է

10:40   25 նոյեմբերի, 2016

Սիրված երգիչ, հաղորդավար, շոումեն Սամվել Գրիգորյանի դուստրը՝ Նարե Գրիգորյանը, նշանվել է իր ընտրյալի՝ Արամ Շամիլյանի հետ։

Երգչուհի Նարեի եւ մասնագիտությամբ իրավաբան Արամի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել երեւանյան ռեստորաններից մեկում։

Հյուրերի թվում են եղել ամենամտերիմ հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ Նարեկ Մակարյանը, Անահիտ Շահբազյանը՝ ամուսնու՝ Կարեն Զադիրյանի հետ, Իրինա Հարությունյանը, հաղորդավար Հակոբ Հակոբյանը եւ ուրիշներ։

Фото опубликовано NAREK MAKARYAN (@narekmakaryan)

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով անսահման սեր եւ երջանկությունը։ 



© NEWS.am STYLE