Գոհար Ավետիսյանը ամուսնու հետ մեկնել է Մոսկվա. դիմահարդարը ցուցադրել է իր օժիտը

11:51   25 նոյեմբերի, 2016

Ռուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտրյալ Վահիկ Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 19-ին կայացած աղմկահարույց հարսանիքից հետո զույգը մի քանի օր անցկացրեց Հայաստանում։ Սակայն Գոհարն ու Վահիկն արդեն վերադարձել են Մոսկվա, ինչի մասին տեղեկացրել է հենց պահանջված դիմահարդարը։

Фото опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Եվ ինչպես հայկական ավանդույթն է թելադրում՝ ամուսնությունից հետո նորահարսը պետք է տեղափոխվի իր ընտրյալի տուն։ Նույնն էլ արել է Գոհարը, բայց մինչ այդ չի մոռացել ցուցադրել իր օժիտը.

Фото опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

«Բարի գալուստ նոր կյանք, նոր տուն։ Արդյունքում 11 ճամպրուկ ու 8 փաթեթ եւ միայն իմ իրերը՝ հագուստ, կոշիկ, վարսահարդարիչ եւ կոսմետիկա» ,-անկեղծացել է Գոհարը։

 



© NEWS.am STYLE