Քանյե Ուեսթը կազդուրվում է. Քիմ Քարդաշյանը հիվանդանոց է վերադարձել՝ ամուսնու մոտ

15:43   25 նոյեմբերի, 2016

Քանյե Ուեսթը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ նյարդային խանգարումից հետո 39-ամյա ռեփերի մոտ հյուծում են ախտորոշել:

Լրատվամիջոցները նրա առողջական վիճակի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդում: Առավոտյան հաղորդվել էր, որ ռեփերի վիճակը վատացել է, որ բժիշկները Քիմ Քարդաշյանին արգելել են Գոհաբանության տոնի առիթով նրան տուն տանել: Մասնագետների խոսքով՝ ամեն ինչ կարող է ավելի բարդ լինել, քան ուժերի քայքայումն է: Սա, ի դեպ համապատասխանում է նրա բժշկական ապահովագրության պայմաններին, որոնք 30 մլն դոլարի չափով փոխհատուցում են նախատեսում խափանված ելույթների համար:

People-ն իր հերթին գրել է, որ Քիմը մի քանի ժամով բացակայել է հիվանդանոցից՝ մոր՝ Քրիս Ջեների մոտ Գոհաբանության տոնը նշելու համար, իսկ հետո վերադարձել է ամուսնու մոտ:

Ներքին աղբյուրների հաղորդմամբ, ռեփերն ինքն էլ հասկանում է, որ հանգստի կարիք ունի:

«Քանյե Ուեսթի վիճակը թեթեւացել է: Բայց նա հասկանում է, որ հանգստի կարիք ունի: Օրեցօր վիճակը լավանում է: Քանյեն ընդունում է փաստը, որ հիմա ավելի լավ է հիվանդանոցում մնալ»,- հաղորդել է աղբյուրը:



© NEWS.am STYLE