16:16 25 նոյեմբերի, 2016Օրերս Թոմ Հենքսը Սպիտակ տանն էր, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շոու բիզնեսի ներկայացուցիչներին պարգեւատրել է «Ազատության շքանշան»-ով: Այն ԱՄՆ-ում քաղաքացիական անձանց շնորհվող երկու բարձրագույն պարգեւներից է եւ տրվում է «ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ շահերի պաշտպանության, աշխարհում խաղաղությանն աջակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ աշխարհի հասարակական եւ մշակութային կյանքում ներդրման համար»:

Պատվավոր պարգեւների են արժանացել նաեւ Էլեն Դեջեներեսը, Դայանա Ռոսը, Մայքլ Ջորդանը, Ռոբերտ դե Նիրոն, Բիլ Գեյթսը եւ այլ հայտնիներ:
60-ամյա դերասանը հայտնի է հումորի զգացումով, ինչպես նաեւ անսահման բարությամբ:

Դերասանի երկրպագուն՝ ոմն Դենիս Էսպոզիտոն, գիրք է նկարել (այո՛, հենց նկարել) կինոյում դերերից Թոմ Հենքսի դիմանկարներով: Աղջկան հաջողվել է նվերն անձամբ փոխանցել Հենքսին. Թոմը տպավորվել է:

Ավելի ուշ Թոմ Հենքսը Դենիսին գրամեքենա է ուղարկել, որի նկարը Դենիսը հրապարակել է Reddit-ում:
«Կինոյում իմ բոլոր դերերի սքեթչերով քո գրքի համար: Ահա գրամեքենա, արա այն ամենը, ինչ պետք է, ստեղծագործիր: Շատ շնորհակալ եմ: Թոմ Հենքս»,- գրամեքենայի հետ ուղարկած բացիկում գրել է դերասանը:

Դենիսը դերասանին հանդիպել է հոկտեմբերին, Հռոմում, կինոփառատոնի ժամանակ:
«Ես կարողացա ինքս փոխանցել նվերս: Նա իմ սիրելի դերասանն է, եւ ես ուզում էի նրան հատուկ նվեր մատուցել: Ես այն փոխանցեցի հյուրանոցում, նրա ներկայացուցչի միջոցով, իսկ մի քանի րոպե անց Թոմը ցանկացավ անձամբ հանդիպել ինձ հետ: Նա ինձ ասաց. «Ես քեզ գրամեքենա կնվիրեմ: Շատ ունեմ եւ հաճույքով մեկը քեզ կնվիրեմ»,- պատմել է Դենիսը:
Աղբյուրը՝Daily Mail