Պաշտում եմ հայկական տաշի-տուշին. Գոհար Ավետիսյանի հարսանեկան նոր հոլովակը

10:49   26 նոյեմբերի, 2016

Ռուսաստանում ամենապահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է նոր հոլովակներ հրապարակել իր աղմկահարույց հարսանիքից։ Չնայած Գոհարի եւ իր ընտրյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանյաց արարողությունից արդեն մեկ շաբաթ անցել է՝ 23-ամյա հայուհին ամեն օր վերհիշում է շքեղ հարսանյաց հանդեսը եւ կադրեր ներկայացնում Instagram-ում իրեն հետեւող երկրպագուներին։ Երեկ Գոհարը հայտնել էր, որ մի քանի օր Հայաստանում անցկացնելուց հետո վերադարձել է Մոսկվա՝ տեղափոխվելով ամուսնու տուն, ինչպես նաեւ ցուցադրել էր իր օժիտը։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Իսկ այսօր Գոհարը կրկին հրապարակել է տեսանյութ, որում երջանիկ նորապսակներն ու հյուրերը պարում են հայկական երգերի ներքո։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

«Պաշտում եմ հայկական տաշի-տուշին։ Մենք հարսանիքի օրը համարյա չենք նստել, իսկ դու՞ք»,- երկրպագուներից հետաքրքրվել է Գոհարը։

 

 



© NEWS.am STYLE