Անահիտ Սիմոնյանի առաջին քայլերը որպես քավորկին

12:01   26 նոյեմբերի, 2016

Հայտնի երգչուհի եւ հագուստի մոդելավորող Անահիտ Սիմոնյանը նոյեմբերի 25-ին կատարել է մի կարեւոր առաքելություն՝ լինել ջութակահար Վարդան Պողոսյանի եւ նրա ընտրյալ Հռիփսիմեի հարսանիքի քավորկինը։ Իհարկե, ըստ հայկական ավանդույթի՝ նորահարսին հագցնելու, քողը դնելու եւ առաջին բարեմաղթանքները ասելու պատիվը հենց քավորկնոջն է տրված։

Հավանաբար Անահիտը առաջին անգամ էր նման պատասխանատվություն ստանձնում, քանզի հոլովակում երեւում է, թե ինչպես են նրան «հուշում», թե ինչ է հարկավոր անել։

Видео опубликовано Аня Симонян (@anahitsimonyan)

Նշենք, որպես քավորկին իր առաջին քայլերը անելիս Անահիտը չի մոռացել նաեւ այդ ամբողջ գործընթացը նկարահանելու մասին։ 



© NEWS.am STYLE