Հայտնի ամերիկացի երգչուհի Ռեգինա Սպեկտորը Bleeding Heart-ի նոր հոլովակում կատարում է Արամ Խաչատրյանի Սոնատինան

15:15   26 նոյեմբերի, 2016

Հնարավոր է՝ քչերն են ծանոթ Ռեգինա Սպեկտորին, բայց հատկապես այս երգչուհու «You’ve got the time» երգն է արդեն մի քանի շրջան զարդարում սուպերհանրահայտ «Orange is the new black» («Սեզոնի նարնջագույն հիթ») սերիալը:

Օրերս Ռեգինան Bleeding Heart երգի նոր հոլովակ է հրապարակել, որում է հայտնվել ընտանեկան արխիվային տեսանյութ, որտեղ փոքրիկ Ռեգինան կատարում է Արամ Խաչատրյանի Սոնատինան:

36-ամյա Ռեգինան, ի դեպ, ծնվել է Մոսկվայում եւ ինը տարեկան էր, երբ նրա ընտանիքը Նյու Յորք տեղափոխվեց: Երգչուհին, որը դասական երաժշտության կրթություն է ստացել դաշնամուրի բաժնում, հանդես է գալիս անտիֆոլք, ավանգարդ ռոք, փոփ, ջազ ոճերում:

 

 

 

 

 



© NEWS.am STYLE