14:50 26 նոյեմբերի, 2016Ռուսաստանում հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտրյալ Վահիկ Մարտիրոսյանի աղմկահարույց հարսանիքի մասին շատ խոսվեց, քանզի Գոհարն արդեն մեկ շաբաթ է ամեն օր Instagram-ում իրեն հետեւող երկրպագուներին ներկայացնում է գրեթե ամեն ինչ, որ տեղի է ունեցել հարսանյաց հանդեսի ժամանակ եւ դրանից հետո։ Իսկ հիմա 23-ամյա հայուհին հրապարակել է հոլովակ, որում ցուցադրում է իր հարսի պարը.
«Բոլորը գիտեն, որ ես ծնվել եմ Աքաղաղի տարում եւ շարժում եմ հավի նման»,- կատակել է Գոհարը։ - Երբեք պարել չեմ իմացել, բայց ավանդույթը մնում է ավանդույթ եւ պետք էր փեսայի համար պար նախապատրաստել։ Ամաչում էի տեղադրել հոլովակը, բայց որոշեցի հրապարակել, որպեսզի դուք բոլորդ, նայելով իմ լուսանկարներն ու տեսանյութերը, մեր հարսանիքին հյուր զգաք»,- գրել է Գոհարը։
Ի դեպ, ավելի վաղ Գոհարն ասել էր, որ շատ է սիրում հայկական տաշի-տուշի երգերը։