Ինչպե՞ս է կապուտաչյա գեղեցկուհին փորձում կրկնօրինակել Քենդալ Ջենների դիմահարդարումը (տեսանյութ)

19:35   26 նոյեմբերի, 2016

Քարդաշկյան-Ջեններ ընտանիքի կրտսեր քույրերից Քենդալ Ջեններն ամենից շատն է արժանանում հիացմունքի, քանի որ երկրպագուները նշում են՝ նա ի տարբերություն քույրերի՝ դեռեւս չի դիմել պլաստիկ վիրահատությունների եւ հնարավորինս նուրբ է շպարվում:

Ջենների դիմահարդարման ոճը ոգեշնչում է նաեւ դիմահարդարներին՝ միշտ երկար թարթիչներ, բայց նուրբ շպարված աչքեր, մարմնագույն ու փայլուն շուրթեր եւ բրոնզագույն մաշկ:

Մի շարք դիմահարդարներ արդեն հասցրել են ներկայացնել տեսանյութեր, թե ինչպես կարելի է ստանալ Քենդալ Ջենների look-ը:

Այսօր ներկայացնում ենք մի տեսանյութ, որի հերոսուհին կապուտաչյա Դոմենիկա Կալարկոն է: Գեղեցկուհի դիմահարդարն իր հմտություններն օգտագործում է Քենդալ Ջենների դիմահարդարումը կրկնօրինակելու համար:

Ահա եւ արդյունքը…

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE