10:25 27 նոյեմբերի, 2016«Ֆուլ Հաուս» սիթքոմի սիրված դերասանները այս օրերին ԱՄՆ-ում են եւ նոյեմբերի 19-ին կայացած համերգից հետո պատրաստվում են իրենց հաջորդ ելույթին՝ նախատեսված դեկտեմբերի 11-ին: Սակայն մինչ այդ նրանցից յուրաքանչյուրը փորձում է փոքր-ինչ հանգստանալ, գնումներ կատարել, նավով ուղեւորության գնալ, իսկ ֆիլմաշարի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հանդիպել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ:
Թե ինչպես է կայացել Արմենի ու լեգենդար բռնցքամարտիկի հանդիպումը, դերասանը չի նշել: Նա սահմանափակվել է միայն լուսանկարը Instagram-ում հրապարակելով: