16:15 27 նոյեմբերի, 2016Այս հերթական արեւելյան ուտեստը համտեսեցի արձակուրդի ընթացքում: Անկեղծ ասած՝ կա՛մ այս երկրում նախաճաշը շատ էր տարբերվում մեզ համար սովորական նախաճաշից, կա՛մ ես էլ որոշել սնվել այս խրթխրթան «սիգարետներով»:
Վերադառնալով Հայաստան՝ որոշեցի փորձել պատրաստել այն եւ, կարելի է ասել, այնքան էլ վատ չի ստացվել:
Եվ այսպես՝ անանուխով եւ կաթնաշոռով խրթխրթան «սիգարետներ» պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.

Շերտավոր խմոր կամ բարակ լավաշ;
Ձու՝ 1 հատ;
Կաթնաշոռ՝ 1 տուփ;
Չորացրած անանուխ՝ 15 գրամ;
Կարագ՝ տապակելու համար;
Աղ:
Կաթնաշոռին ավելացնում ենք աղ, անանուխ եւ մեկ ձու: Շերտավոր խմորը բացում ենք եւ եռանկյունաձեւ կտրատում:

Միջուկը լցնում ենք եռանկյունու լայն հատվածի վրա եւ փաթաթում:

Տապակում ենք արեւածաղկի ձեթով: Եթե որոշեք սա լավաշով պատրաստել, ապա փաթաթելուց հետո եզրը ջրի մեջ թրջեք, որպեսզի լավաշը չբացվի:

Բարի ախորժակ...
Ձեր՝ Մաշա