Ես փնտրում եմ քեզ. Դալիթան նոր տեսահոլովակ է ներկայացրել

14:15   27 նոյեմբերի, 2016

Երգչուհի Դալիթան երեկ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ես փնտրում եմ քեզ» երգի հիման վրա:

Երգչուհու նոր երգի հեղինակներն են Արմեն Վիրաբյանն ու Գայանե Դանիելյանը:

Եթե նախկինում Դալիթային սովոր էինք տեսնել փոքրիկ աղջնակի կերպարներում, որտեղ երգչուհին ներկայացնում էր մանկական թեմաներով երգեր, ապա այս տեսահոլովակում կտեսնեք բոլորովին նոր Դալիթայի: Գեղեցկուհու նոր տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է:

Տեսահոլովակում ներկայացված է մի զույգի սիրո պատումություն, որի հերոսներին մարմնավորում են մոդելներ Թերեզա Մարտիրոսյանն ու Արեգ Հովակիմյանը: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE