Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդալ Ջեները եւ Victoria’s Secret-ի մյուս մոդելները մեկնել են Փարիզ

14:42   28 նոյեմբերի, 2016

Դեկտեմբերի 5-ին Փարիզում կայանալու է Victoria՛s Secret-ի ավանդական շքեղ շոուն: Դրա անցկացման վայրը, սակայն, գաղտնի է պահվում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վախենում են ահաբեկչություններից:

Շոուին մասնակցելու են Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Քենդալ Ջեներն ու այլ մոդելներ: Շոուի ընթացքում ելույթ են ունենալու նաեւ Լեդի Գագան, Բրունո Մարսը եւ The Weeknd-ը:

Մոդելները միասին Փարիզ են ուղեւորվել: Նրանց տեղափոխող օդանավը զարդարված է եղել Victoria՛s Secret-ի ոճով:

Քենդալ Ջեներ, Բելլա Հադիդ, Լիլի Դոնալդսոն, Ջոան Սմոլս

Քենդալ Ջեներ, Բելլա Հադիդ, Լիլի Դոնալդսոն, Ջոան Սմոլս

Ալեսանդրա Ամբրոսիո

Թեյլոր Հիլ եւ Ռոմի Սթրեյդ

Լիլի Օլդրիջ, Ադրիանա Լիմա, Ժոզեֆին Սքրիվեր

Սառա Սամպայո

 

 Աղբյուրը՝Daily Mail

Լուսանկարները՝ Instagram-ի



© NEWS.am STYLE