Կենդանակերպի ո՞ր նշանների միջեւ սեր չի լինում

22:10   12 հունվարի, 2017

Տարօրինակ զույգ՝ խիստ, խելամիտ Այծեղջյուրն ու անպատասխանատու, թեթեւամիտ Երկվորյակը: Ձեզ համար դժվար է ընդհանուր լեզու գտնել:

Այծեղջյուրին զայրացնում է Երկվորյակի ոչ խելամիտ պահվածքը: Ապագայի հանդեպ անվստահությունը նրան զրկում է հուսալիության ցանկալի զգացողությունից: Երկվորյակն անակնկալն անակնկալի հետեւից է մատուցում: Երբեք չես կարող կանխագուշակել, թե ինչ կանեն հաջորդ րոպեին, քանի որ նրանց արարքներն իմպուլսիվ են, իսկ խոսքերն արտահայտում են այդ պահի տրամադրությունը:

Ամեն դեպքում, եթե Երկվորյակն իսկապես սիրում է, կկարողանա ամեն ինչ ներել: Իսկ եթե ոչ, ստիպված կլինի բաժանվել երջանիկ ապագայի հույսերից... Իսկ Այծեղջյուրը պետք է իր Երկվորյակին ընդունի այնպիսին, ինչպիսին կա, կամ... հասկանա, որ այդ ամենն իմաստ չունի եւ հարկավոր է բավարարվել եղածով՝ չհրաժարվելով այդքան անհուսալի ապագայից:

Այս միությունը չի կարելի երկնքում կնքված կոչել: Ընկերներից քչերը նման միություն խորհուրդ կտային: Երկվորյակները չափազանց անսանձ են պահպանողական Այծեղջյուրի համար, որը միշտ ուզում է վերահսկել զուգընկերոջը: Եթե Այծեղջյուրն ընթրիքի հրավիրում ձեզ, նրան հաճելի չի լինի ռեստորանում տեսնել ձեր ընկերների եւ մտերիմների խմբին: Բայց Երկվորյակը սիրում է խաղալ Այծեղջյուրի հետ: Նրանք ամեն ինչ որպես խաղ են ընկալում: Սակայն Այծեղջյուրն իր սիրելիի սրտի համար պայքարին շատ լուրջ է վերաբերվում: Երկվորյակը ստիպված կլինի հավերժ մոռանալ ընկերների հետ անսպասելի երեկույթների մասին, Այծեղջյուրն ամեն ինչի մասին պետք է նախապես իմանա:

Այծեղջյուրը բազմաթիվ դրական հատկանիշներ ունի: Նա Երկվորյակին օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները, բացահայտել տաղանդներ, որոնց մասին Երկվորյակը չէր էլ կասկածում: Այս միության պարագայում հրաշալի միակ բանն արգելված պտղի զգացողությունն է: Կարող եք վստահ լինել, որ ձեր բոլոր ընկերները փսփսում են. այս միությունը երկար չի տեւի: Բայց համառ Այծեղջյուրի համար դա հարաբերություններն ամրացնելու եւս մեկ առիթ է: Երջանիկ եղեք ունեցածով: Իսկ Այծեղջյուրը, թերեւս, պետք է մտորի այն մասին, որ գրաֆիկ կազմելն ամենակարեւոր բանը չէ կյանքում...

 

Աղբյուրը՝ lady-journal.life-ի



© NEWS.am STYLE