Դյուրին եւ յուրահատուկ ժապավեն-սանրվածք

11:27   17 մարտի, 2013

Շատ հաճախ գեղեցկության սրահ հաճախելու եւ գեղեցիկ սանրվածք անելու ժամանակ չենք ունենում: NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին առաջարկում է առանց տանից դուրս գալու յուրահատուկ սանրվածք ստանալու արագ տարբերակ:

Այսպես. երկու կողմից մազափնջեր ենք վերցնում եւ հետեւում բարակ ռետինե հերակալով կապում: Պետք է փոքրիկ փունջ ստացվի: Այնուհետեւ այն մեջտեղից բացում ենք եւ յուրաքանչյուր մասը չերեւացող մազակալով փակցնում: Մնում է վերջին քայլը: Փնջից մնացած փոքրիկ պոչը փաթաթում ենք փնջի կենտրոնում, չերեւացող մազակալով ամրացնում: Այդ կերպ ստանում ենք յուրահատուկ ժապավեն-սանրվածք:



© NEWS.am STYLE