Քիմ Քարդաշյանը, Ղրիմը, Queen խմբի հիթը. «Նոր հայերի» հրաշալի ելույթը ՈՒՀԱ-ի 55-ամյակին

10:01   28 նոյեմբերի, 2016

Կրեմլում տոնել են ՈՒՀԱ-ի 55-ամյակը: «Նոր հայեր» թիմը հիանալի ելույթ ունեցավ՝ կատակելով Քիմ Քարդաշյանի, Ղրիմի մասին, կատարելով Bohemian Rhapsody-ն՝ նոր տարբերակով:

Տղաները շահեցին ՈՒՀԱ-ի երեք գավաթներից մեկը՝ «Кубок за веселье»: «Кубок за находчивость» գավաթը բաժին հասավ Պյատիգորսկի թիմին, իսկ «Кубок за верность клубу» գավաթը՝ «Утомленные солнцем» թիմին:

Տոնական գավաթի համար պայքարում էին լեգենդար թիմեր՝ «Максимум», «Пирамида», ՄԺԲՀ (Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան) թիմը, «Новые армяне», «Мегаполис», «Махачкалинские бродяги», Դաղստանի թիմը, «Уральские пельмени», Պյատիգորսկի թիմը, «Утомленные солнцем»:

Ժյուրին նույնպես այդ երեկո ոսկե կազմով էր՝. Կոնստանտին Էռնստ, Յուլի Գուսան, Իվան Դեմիդով, Անտոն Կոմոլով, Գենադի Խազանով, Դմիտրի Նագիեւ, Ալեքսանդր Շիրվինդտ:

Այդ օրը կատակում էին ոչ միայն մասնակիցները, ժյուրիի անդամներն ու Ալեքսանդր Մասլյակովը, այլ նաեւ Վլադիմիր Պուտինը:



© NEWS.am STYLE