Հուսով եմ` ժամեր առաջ չեմ իմանա, որ ամուսնանում եմ. Նարե Գրիգորյանն` իր անսպասելի նշանադրության մասին

14:25   28 նոյեմբերի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրեր առաջ կայացավ Սամվել Գրիգորյանի դստեր` երգչուհի Նարե Գրիգորյանի եւ նրա ընտրյալի` իրավաբան Արամ Շամիլյանի նշանադրության արարողությունը:

Իր ընտրյալի եւ արարողության բոլոր մանրամասների ու անակնկալների  մասին Նարեն պատմել է NEWS.am STYLE-ին.

«Արամի մեջ ինձ առաջին հերթին գրավել է նրա մարդ տեսակը, մաքուր սիրտը, մտածելակերպը, դաստիարակությունը, կրթությունը: Սրանք շատ կարեւոր հատկանիներ են ինձ համար»,-անկեղծացավ երգչուհին, որի համար նշանադրության ողջ արարողությունն անակնկալ է եղել.

«Նշանադրությանս մասին իմացել եմ արարողությունից ժամեր առաջ: Ամեն ինչ անսպասելի ստացվեց միայն ինձ համար, քանի որ բոլոր հավաքվածները գիտեին այդ մասին եւ ստորաբար լռում էինSmile Ինձ վերջին պահին տեղեկացրեց, որ նշանադրություն է լինելու, որ գոնե այդ ժամանակ հատուկ զգեստով լինեմ եւ առօրյա հագուստով չներկայանամ»,-ասում է Նարեն` հավելելով, որ նշանադրության մասին հաճախ էին խոսել, սակայն չէր պատկերացնում, որ այդ ամենն այդքան շուտ կլինի:

«Ոչինչ պլանավորած չէր…Նույնսիկ, զգեստս... Այն գնելուց հետո արագ-արագ պատրաստվել եմ եւ ուշացել եմ արարողությունից: Հյուրերը համբերատար սպասել են, թե վերջապես երբ եմ սրահ մտնելուSmile»:

Երգչուհու խոսքով` նոյեմբերի 24-ն ինչ-որ հատուկ նշանակության օր չի եղել իրենց համար.

«Հետո, միայն, հասկացա, թե ինչու ամեն ինչ այսքան հապճեպ եղավ: Արամի հայրիկը հաջորդ օրը պետք է մեկներ երկրից ու որպեսզի նա եւս ներկա լիներ արարողությանը, որոշվեց, որ հենց ամսի 24-ին պետք է կայանա ամեն ինչ»:

Նշանադրության արարողությանը ներկա էին զույգի ամենամտերիմ մարդիկ.

«Ներկա էին բոլոր նրանք, ում ճանաչում էին իմ ընկերներից, որոնց կարողացել էին զանգահարել եւ հրավիրել: Այնպես էին արել, որ նրանք ինձ ոչինչ չասեին»:

Հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք հարսանեկան արարողությունը եւս սպասեցնել չի՞ տա.

«Հարսանիքի մասին, իհարկե, խոսել ենք, բայց ոչինչ պլանավորել չեմ սիրում…Առաջ Աստված…Բայց հուսով եմ` նշանադրությանս նման ժամեր առաջ չեմ իմանա, որ ամուսնանում եմ»,-կատակում է երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE