15:12 28 նոյեմբերի, 201639-ամյա Քանյե Ուեսթը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է: Ռեփերի վիճակը չի բարելավվել: Բժիշկների պնդմամբ՝ նրա մոտ պարանոյա է:
Առաջին օրերին Քանյեն բժիշկներին մոտ չի թողել՝ պնդելով, որ նրանք ուզում են վնասել իրեն:

Ըստ US Weekly-ի՝ Քիմ Քարդաշյանը գիշերում է Ուեսթի հիվանդասենյակում, կերակրում նրան:
«Քիմը պարզապես հիասքանչ է: Նա քնում է Քանյեի հիվանդասենյակում եւ բուժքույրերին օգնում կերակրել ռեփերին: Քիմը հիվանդանոցից հեռանում է մի քանի ժամով միայն, որպեսզի երեխաներին տեսնի: Նա նույնիսկ Գոհաբանության օրն ամբողջությամբ քույրերի ու երեխաների հետ չանցկացրեց, ընդամենը մեկ ժամով գնաց ու նորից վերադարձավ հիվանդանոց՝ Քանյեի մոտ: Քիմն ամեն ինչ անում է, որպեսզի պապարացիները չանհանգստացնեն իրենց, եւ որ Քանյեն հանգստանա»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:
