«Քաղցած խաղերի» աստղ Ջենիֆեր Լոուրենսի դիետան

16:38   28 նոյեմբերի, 2016

Այսօր մենք ուշադրություն կդարձնենք «Քաղցած խաղեր» եւ «Իմ ընկերը հոգեկան է» ֆիլմերի գեղեցկուհի հերոսուհուն՝ 26-ամյա Ջենիֆեր Լոուրենսին:

Երիտասարդ դերասանուհին խոստովանում է` առանձնապես չի սիրում մարզասրահ հաճախել, երբ այլընտրանք կա, ասենք՝ յոգա կամ պիլատես:

«Ես սիրում եմ ֆիզիկական լավ վիճակում լինել: Ամեն դեպքում՝ այն հարկավոր է պահպանել, օրինակ՝ վազել: Իմ հերոսուհի Քիթնիսը երբեք շատ նիհար չի լինի: Այդ պատճառով իմ մարզումների ռեժիմն ուղղված է նրան, որպեսզի մարմինը մարզված եւ սլացիկ լինի, այլ ոչ թե հիվանդագին նիհար»,- ասել է դերասանուհին:

Օրվա սննդակարգի մոտավոր ցանկը:

Նախաճաշ - երկու կամ երեք խաշած ձու, երիցուկի թեյ:

Ճաշ - լոլիկով  ապուր, շոգեխաշած հնդկահավ, գազար եւ կոճապղպեղի հյութ:

Հետճաշիկ - պրոտեինով կոկտեյլ:

Ընթրիք - Ջեռոցում եփված ծնեբեկ, ձիթապտղի ձեթով բանջարեղենային աղցան:

Ջենիֆեր Լոուրենսը չի սիրում դիետաներն ու կազմվածքը պահպանելու ժամանակակից ստանդարտները:

Նա կենդանի օրինակն է այն բանի, որ ճիշտ սննդակարգով ու մարզումների այլընտրանքային տարբերակներով միանգամայն հնարավոր է գեղեցիկ մարմին ունենալ եւ պահպանել այն:

Ի դեպ՝ օրերս դերասանուհին Vanity Fair-ին հայտարարել է, որ մտածում է դիմել պլաստիկ վիրաբույժի ծառայություններին՝ կանխարգելիչ նպատակներով:

Լոուրենսը հայտարարել է, որ վախենում է, որ ինտիմ օրգանները շուտով կկորցնեն պատանեկան թարմությունը, այդ պատճառով դեմ չէ դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը:

«Ես ավելի ու ավելի հաճախ եմ մտածում երեխա ունենալու մասին: Բայց ինչ-որ չարդարացված վախ ունեմ. եթե մի օր դիմեմ գինեկոլոգի եւ հայտնեմ հղիանալու մտադրության մասին, ինձ ասեն, որ չեմ կարող երեխաներ ունենալ, քանի որ հարկավոր է նախ ներքեւում կարգի բերել ամեն ինչ»,- նշել է դերասանուհին:



© NEWS.am STYLE