Ինչպե՞ս թարմ տեսք ունենալ առանց make up-ի. դիմահարդար Սոնա Գասպարյանի խորհուրդը (տեսանյութ)

19:25   28 նոյեմբերի, 2016

Գեղեցիկ եւ թարմ տեսք ունենալ երազում են բոլորը, ինչի համար էլ դեռ առավոտից սկսած՝ կանայք եւ աղջիկները դիմում են մի շարք հնարքների՝ դիմահարդարվելով անգամ այն ժամանակ, երբ առհասարակ ժամանակ եւ տրամադրություն չունեն:

Սակայն ըստ ամերիկահայ դիմահարդար Սոնա Գասպարյանի՝ յուրաքանչյուր կին կարող է լինել թարմ եւ գեղեցիկ առանց որեւէ կոսմետիկ միջամտության:

Սոնան առաջարկում է տոնային քսուքներն ու դիմահարդարման պարագաները փոխարինել մաշկի առավոտյան խնամքի բնական միջոցներով:

Ներկայացված տեսանյութում հայ դիմահարդարը մանրամասն ցուցադրում է գեղեցիկ մաշկի, երկար թարթիչների եւ թարմ տեսքի բնական գաղտնիքները:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE