Համացանցում հայտնվել են «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի առաջին կադրերը

18:28   28 նոյեմբերի, 2016

Բոլորովին վերջերս մենք «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նոր սեզոնի մանրամասներն իմացանք, որոնք համացանցում տարածել էինք հաքերները:

Հիմա էլ նոր «Գահերի խաղի» առաջին կադրերն են հրապարակվել, որոնք հայտնվել են Թիրիոն Լանիսթերի Twitter-ում Laughing:

HBO հեռուստաալիքը ներկայացրել է սերիալի նոր եթերաշրջանի առաջին կադրերը: Դրանցից մեկում կարելի է տեսնել Սանսա Սթարքին, մյուսում՝ Ջոն Սնոուին, երրորդում՝ Արիա Սթարքին:

Սպասվում է, որ «Գահերի խաղի» յոթերորդ սեզոնի պրեմիերան կկայանա 2017 թվականի սկզբին:

Ի դեպ՝ HBO-ի հայտարարությունում նշվում է, որ յոթերորդ եւ ութերորդ սեզոնները, որոնք վերջինն են լինելու, լրացուցիչ սերիաներ կունենան, քանի որ սերիալի հեղինակներն ուզում են ամբողջությամբ նկարահանել նախատեսված սցենարը:



© NEWS.am STYLE