«Սեւ ուրբաթն» ու դրա հետեւանքները

16:55   28 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի վերջին ուրբաթ աշխարհի տարբեր անկյուններում թեժ էր: Բոլորը հենց նոյեմբերի 25-ին էին դուրս եկել գնումներ կատարելու, քանզի հենց այս օրն էին մեծ զեղչեր հայտարարված: Եվ եթե ոմանց համար «Սեւ ուրբաթը» ավելի էժան գնով գեղեցիկ եւ բրենդային հագուստ ու կոշիկ գնելու լավ հնարավորություն էր, ապա մյուսների համար այն իսկապես «սեւ» էր: Պատկերացրեք խանութների աշխատակիցների վիճակը, երբ կոկիկ դասավորված խանութը մի քանի ժամում վերածվում է աղբանոցի:

Որպես օրինակ ներկայացնենք Սիեթլում Nike հանրահայտ մարզահագուստի եւ կոշիկի խանութը, ուր միայն մեկ օրում այցելել է 20000 հաճախորդ, որոնցից շատերը, մեղմ ասած, փնթի են եղել:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE