Գույն եւ բնավորություն

22:14   16 մարտի, 2013

Հոգեբանները պարզել են, որ այս կամ այն մարդու նախընտրած գույնի միջոցով կարելի է պարզել նրա բնավորությունը:

Սեւ – մարդիկ են, ովքեր միշտ պատրաստ են պայքարի: Նրանք շատ կրքոտ եւ անկանխատեսելի են: Այս գույնի սիրահարները միշտ վստահ են իրենց ուժերին, եւ բնավորության հենց այդ գիծը շատ հաճախ խնդիրներ է ստեղծում: Նրանց համար նաեւ մեծ նշանակություն ունեն մտերիմ հարաբերությունները. նրանք պաշտում են սիրել եւ սիրված լինել:

Կանաչ – շատ համառ մարդիկ են, եւ նրանց հետ դժվար է ընդհանուր լեզու գտնել: Բայց նպատակասլաց են եւ փառքը նրանց հեշտությամբ է տրվում: Կարողանում են պաշտպանել եւ նրանց հետ շատ անվտանգ է:

Կարմիր – կրքոտ եւ զգացմունքային մարդիկ են: Որպես կանոն, նրանք միշտ առաջնորդ են: Հազվադեպ են խղճի խայթ զգում: Նրանք անում են այն, ինչ սիրում են: Կարմիր գույնի սիրահարները թույլ չեն տալիս իրենց կարգադրել եւ ղեկավարել:

Վարդագույն – այս մարդիկ միշտ երազում են: Նրանց հեշտ է վիրավորել: Շատ հաճախ չեն կարողանում կատարել շրջապատին տված խոստումը, քանի որ գերագնահատում են իրենց ուժերը: Իրականում, նրանք շատ թույլ եւ խոցելի մարդիկ են:

Սպիտակ – սպիտակ գույնի սիրահարները հրաշալի կանխազգացողությամբ եւ երեւակայությամբ մարդիկ են: Նրանք ապրում են իրենց աշխարհում եւ միշտ բոլոր հարցերին սեփական պատասխաններն ունեն: Նրանք չեն սիրում մեծ եւ աղմկոտ հավաքներ: Կարողանում են շփվել միայն իրենց նման մարդկանց հետ:



© NEWS.am STYLE