20 մեջբերում սիրախաղի մասին

20:19   11 հունվարի, 2017

«Սիրախաղը նման է դեղահաբի. կողմնակի հետեւանքներն անկանխատեսելի են». Կատրին Դենյով

«Գիտակը սիրախաղ է սկսում լողափի ամենագունատ մաշկով աղջկա հետ. նրա ամբողջ արձակուրդը դեռ առջեւում է». Մարչելլո Մաստրոյանի

«Սիրախաղի հրավերն աչքերով են գրում». Ժաննա Մորո

«Տղամարդկանց մեջ սիրում եմ զսպվածությունը, եթե այն շատ հեռուն չի գնում». Մեյ Ուեսթ

«Տղամարդուն նվաճելու համար բավարար է, որպեսզի կինն արթնացնի իր մեջ գոյություն ունեցող ամենաանհեթեթ բանը». Օսկար Ուայլդ

«Յուրաքանչյուրը, ում գայթակղել են, ուզում է ինքն էլ գայթակղել». Մառլեն Դիտրիխ

«Տղամարդիկ օգտագործում են հարմար առիթը, կանայք ստեղծում են այն». Զիգմունդ Գրաֆ

«Սիրախաղը նուրբ արվեստ է՝ տղամարդուն ստիպելու ինքն իրենից գոհ լինել». Հելեն Ռոուլենդ

«Հաճոյախոսությունը քողի միջով համբույր է». Վիկտոր Հյուգո

«Գեղեցկությունն ու առողջությունը պահպանելու համար լավագույն դեղատոմսը սիրախաղն է: Այն ուրախություն է բերում կյանք եւ արթնացնում քնած էներգիան». Սալմա Հայեկ

«Սիրախաղն առանց երաշխիքների սեռական ակտի խոստում է». Միլան Կունդերա

«Երբ նա բարձրացնում էր կոպերը, թվում էր՝ հանում է հագուստը». Սիդոնի Գաբրիել Կոլետ

«Կանայք սիրախաղ են անում՝ իրենց արժանիքները բարձր պահելու, տղամարդիկ՝ ինչ-որ բանի հասնելու համար». Մարիա Մանես

«Մարդիկ հիանում են բարեգործությամբ, բայց նրանց նվաճում է սեթեւեթանքը». Մարիա Դ՛Արկոնվիլ

«Մենք պատահաբար չենք ընտրում միմյանց... Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ». Զիգմունդ Ֆրեյդ

«Ծանոթանալու լավագույն վայրն անկողինն է». Լիլիա Բրիք

«Փողն ու հաճոյախոսությունը երբեք չեն կարող չափազանց շատ լինել». Սիլվիա Չիզ

«Տղամարդուն գայթակղելու համար պարտադիր չէ գեղեցիկ լինել: Գայթակղելն առաջին հերթին խաղ է». Դիտա ֆոն Թիզ

«Սիրախաղը կանացի արվեստ է, միշտ հարկավոր է լավ տեսք ունենալ». Ջեյնս Օստին

«Սիրո ամենամեծ հրաշքն այն է, որ այն բուժում է սեթեւեթանքից». Անդրե Մորուա

 

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE