Քանյե Ուեսթը պարանոյա ունի Քիմ Քարդաշյանի պատճառով

11:09   29 նոյեմբերի, 2016

Հայտնի է, որ Քանյե Ուեսթը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է: 39-ամյա ռեփերի վիճակը դեռեւս չի բարելավվում, բժիշկների հավաստմամբ՝ նրա մոտ պարանոյա է:

Առաջին օրերին Քանյեն մոտ չի թողել բժիշկներին՝ պնդելով, որ նրանք ուզում են վնասել իրեն:

Քիմ Քարդաշյանն իր հերթին գիշերում է Ուեսթի հիվանդասենյակում, կերակրում նրան:

Ըստ US Weekly-ի՝ Քանյեի վիճակի պատճառը ոչ միայն աշխատանքն է, այլ Փարիզում կնոջը կողոպտելու հետ կապված միջադեպը: Քանյեն չէր ուզում համերգ տալ, այլ ցանկանում էր կնոջ կողքին լինել:

Պարզվում է՝ ռեփերին սկսել են տանջել գիշերային մղձավանջները:

«Քանյեն չէր կարող հանգիստ լինել համերգների ընթացքում: Նա չէր ուզում ելույթ ունենալ, ուզում էր կնոջ կողքին լինել: Միտքը, որ Քիմի հետ կարող է ինչ-որ բան պատահել, նրան խելագարության էր հասցնում: Քանյեն չէր կարողանում քնել, նրան տանջում էին գիշերային մղձավանջները: Նա տանջվում էր կնոջ հետ բաժանումից, ինչն էլ խորացրեց նրա ծանր հոգեկան վիճակը: Նա երբեք չէր չեղարկի համերգները, եթե այդքան վատ չզգար: Քիմը նրա ընտանիքն է, եւ հիմա միայն նա է իսկապես օգնում Քանյեին»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:



© NEWS.am STYLE