Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Ջիգուրդան բռնաբարում է իր երեխաների կնքամորը

10:05   29 նոյեմբերի, 2016

Դերասան Նիկիտա Ջիգուրդան եւ գեղասահորդուհի Մարիա Անիսինան կրկին սկանդալային իրավիճակում են հայտնվել:

Ըստ Life.ru-ի՝ Նիկիտա Ջիգուրդայի երեխաների կնքամայր Լյուդմիլա Բրատաշի մահից մեկ տարի անց համացանցում ցնցող տեսանյութ է հայտնվել. պարզվում է՝ 55-ամյա դերասանի կնքամոր (որին, նրա խոսքով, մաֆիան է սպանել) մահից մեկ ամիս առաջ նրան կարող էին բռնաբարել:

Life.ru-ում հայտնված տեսանյութում, որը հրապարակել է Amanda Moris անունով օգտատերը, տղամարդը, որը ջրի երկու կաթիլի պես նման է Ջիգուրդային, սեռական բնույթի գործողություններ է կատարում Բրատաշին նման կնոջ նկատմամբ: Վերջինն այդ ընթացքում անգիտակից վիճակում է եւ չի արձագանքում կատարվածին, սակայն զուգընկերը նրան անունով է կոչում՝ Լյուսյա:

Նիկիտա Ջիգուրդան արդեն մի քանի ամիս պնդում է, որ Լյուդմիլա Բրատաշը մաֆիայի զոհ է դարձել, որի մասնակից է իր կնոջ՝ Մարինա Անիսինայի փաստաբան Սերգեյ Ժորինը: Բազմաթիվ հարցազրույցներում Ջիգուրդան իր երեխաների կնքամոր մահվան մեջ մեղադրել է Բրատաշի անձնական վարորդին, ինչպես նաեւ նրա քրոջը՝ Սվետլանա Ռոմանովային:

Ամեն դեպքում՝ հետաքննությունը պարզել է, որ մահից կարճ ժամանակ առաջ Բրատաշը երկու օր Ջիգուրդայի հետ տանն է անցկացրել, ինչից հետո վերջինը նրան ալկոհոլային թունավորմամբ մասնավոր կլինիկա է տարել, ծանոթ բժիշկների մոտ: Շուտով կինը մահացել է, փորձաքննությունն ապացուցել է, որ մահը բնական է եղել եւ քրեական հանցակազմ չկա:

Ջիգուրդայի մեղադրանքներից հետո ոստիկանություն է դիմել Բրատաշի քույրը՝ Սվետլանա Ռոմանովան: Կինը հաղորդել է Բրատաշին կանխամտածված ալկոհոլ են տվել Ջիգուրդան եւ նրա կինը, որպեսզի հետո ստանան նրա ժառանգությունն ու բիզնեսը (Լյուդմիլա Բրատաշն Al Air ավիաընկերության սեփականատերն էր):



© NEWS.am STYLE